Բարի գալուստ նոր ժամանակների դպրոց

 

 

Հաշվետվություն

Համագործակցություն

Ներքին գնահատում

Աշխատակազմ

Մեր մասին

Դպրոցի պատմությունը

Մեր նվաճումները

Համակարգչային կենտրոն

Մեր գրադարանը

Օգտակար հղումներ

Տեսադարան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մեր գրադարանը  


  Մենք այն ազգն ենք, ով անցնելով դարերի բոլոր փորձությունները, միշտ կարևորել է գիրն ու գրականությունը:
Այն տունը, ուր գրքեր չկան, նման է հոգուց զուրկ մարմնի:

  

Դպրոցի գրադարանն ունի լուսավոր ընթերցասրահ և սպասարկում է ինչպես դպրոցի աշակերտներին, այնպես էլ դպրոցի ուսուցիչներին:

Գրադարանն ունի 5000 կտոր գիրք, այդ թվում` գեղարվեստական, մեթոդական գրականություն` հայերեն և ռուսերեն լեզուներով: Գրադարանը նաև ունի բաժնային գրականություն և դասագրքային  ֆոնդ:

   Դպրոցի գրադարանավարներն են` Ռիտա Առաքելյանը և Լիլիթ Դավիդյանը

գրադարանի վարիչ` Ռիտա Առաքելյանը գրադարանավար` Լիլիթ Դավիդյան

 

Մեր կրթօջախում աշակերտները հաճախ են գրադարանին նվիրում գեղարվեստական գրքեր: Հենց այս տարիքում է փոքրիկներին գրաճանաչությանը զուգահեռ փոխանցվում այն գաղափարախոսությունը, որ գիրքը մի աշխարհ է՝ մի հիասքանչ ու խորիմաստ աշխարհ, և որ մեծագույն գանձը՝ հարուստ գրադարանն է:

 

Ամեն տարի փետրվարի 19-ին դպրոցում մեծ շուքով նշվում  գրքի տոնը: Այս անգամ դպրոցի սաները գրքի տոնի շրջանակներում մեզ հյուր էին եկել՝ որպես ժողովրդի ստեղծագործական ավանդույթների վրա հիմնվող հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների հերոսներ, ովքեր ներկայացրին տարբեր հեքիաթներից հատվածներ:
Մանուկներ բազում սերունդներ են մեծացել նրա հեքիաթային աշխարհում:
    

<<Իմ գրադարանը>> դասի ուսուցումը դպրոցի գրադարանում:

Աշակերտները արտասանեցին բանաստեղծություններ, սովորեցին ասույթներ գրքի մասին, ծանոթացան գրադարանից օգտվելու կանոններին և խոստացան խնամքով վերաբերվել գրքերին:

 

 

 

 

 

Երևանի հ. 181 հիմնական դպրոց, 2020թ.