Բարի գալուստ նոր ժամանակների դպրոց

 

 

Հաշվետվություն

Համագործակցություն

Ներքին գնահատում

Աշխատակազմ

Մեր մասին

Դպրոցի պատմությունը

Մեր նվաճումները

Համակարգչային կենտրոն

Մեր գրադարանը

Օգտակար հղումներ

Տեսադարան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Համակարգչային կենտրոն


Հունանյան Ռուզաննա Պարգևի
Համակարգչային կենտրոնի ղեկավար


1987թ.-ից աշխատում է Երևանի N 181 դպրոցում` որպես ինֆորմատիկայի ուսուցչուհի: 2002թ-ից ղեկավարում է դպրոցի համակարգչային կենտրոնը: Մասնակցել է կրթական տարբեր ծրագրերի և ունի բազում հավաստագրեր և պատվոգրեր:

 

Համակարգչային կենտրոնի պատմությունը

 

Համակրգչային կենտրոնը ստեղծվել է 2002 թվականին: Դպրոցում գործում է 2 համակարգչային դասարան, որոնք հագեցած են ժամանակակից համակարգիչներով, ՏՀՏ սարքավորումներով և տեղական ինտերնետ ցանցով, որոնց շնորհիվ ինֆորմատիկայի դասաժամերը անցնում են հետաքրքիր և հագեցած: Կենտրոնը համալրված է նաև սկաներով, պրինտերով, պրոյեկտորով:

 

 

 

Համակարգչային ցանցը միացված է ՀԴԻՑ-ին: Դպրոցը միշտ ուշադրությունը կենտրոնացրել է ՏՀՏ սարքերի համալրմանը և պահպանմանը:

 

Դպրոցի տնօրեն տիկին Լ.Արեյանի ջանքերով դպրոցը համալրվել է ժամանակակից 34 համակարգիչներով և 5 էլեկտրոնային (SMART) գրատախտակներով, որոնք միացված են իրար տեղական ցանցով և WiFi ցանցով : Դպրոցը մոտ ապագայում կհամալրվի ևս մեկ տասնյակ էլեկտրոնային (SMART) գրատախտակներով և համակարգիչներով:

 

Ունենք դասասենյակ-լսարաններ, որտեղ տեղադրված են էլեկտրոնային գրատախտակներ: Այնտեղ անցկացնում ենք էլեկտրոնային դասեր, ցուցադրումներ,մեթոդական զեկուցումներ, նիստեր և այլն:

 

 

Դասասենյակներից օգտվում են դպրոցի բոլոր ուսուցիչները` դրվում են բաց դասեր, տեսանյութեր, որը հնարավորություն է տալիս աշակերտներին լավ յուրացնել դասանյութը:
Դպրոցի աշակերտները համակարգիչների օգնությամբ ձեռք են բերում բազմաթիվ ծրագրերի տիրապետելու հմտություններ և սիրով կատարում են հանձնարարականները, նաև մասնակցում են ՏՀՏ տեխնոլոգիաների  օգնությամբ դասանյութերի պատրաստմանը:
ՀԿ-ում դպրոցի ուսուցիչները նույնպես ձեռք են բերում համակարգչային գիտելիքներ և հմտություններ:

 

 

 

 

 

Երևանի հ. 181 հիմնական դպրոց, 2020թ.